Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում» Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Թուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարս Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին 

«Ազգ». Մեր երկրում հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները կան

Հայկական Մամուլ

Ի տարբերություն ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր-նոր հաղթահարած (ըստ երկրի վարչապետի) Հունաստանի քաղաքացու, ում համար ամեն օր Աթենքի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու ծովին նայելը սովորական բան է, ֆինանսատնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարած Հայաստանի քաղաքացու համար, օրինակ Աբովյանի փողոցի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու փողոցին նայելը շռայլություն է:

Հոգեբանները պնդում են, որ ծովին նայող մարդը բարության ու երջանիկ լինելու ավելի մեծ լիցքեր է ստանում, քան փողոցին նայողը, որովհետեւ փողոցում մեզ նման մարդիկ են, առավելագույնըՙ մի ալարկոտ մեծ շուն, իսկ ծովը մարդու երազանքների անսահմանության պատկերն է: Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կօգնե՞ր մեզ ավելի բարի ու երջանիկ լինելու գործում ծովը, եթե այն ունենայինք, բայց փաստ է, որ մենք ոչ երջանիկ ենք, ոչ էլ բարի, չնայած, ինչպես կառավարությունն է ասում, ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ չենք, իսկ ընթացիկ տարին էլ սկսել ենք դանդաղ տնտեսական աճով:

Մեր քաղաքացին, սակայն, խոսում է հեղափոխություն անելու մասին, ընդ որում այս օրերի Կիեւի պատկերը, Մայդանի իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը ոչ թե ստիպում են, որպեսզի մեր քաղաքացին հետ կանգնի իր' հեղափոխություն անելու ցանկությունից, այլ ճիշտ հակառակը, ավելի են ոգեւորում: Հետեւաբար մեր քաղաքացին ոչ միայն բարի ու երջանիկ չէ, այլեւ չարացել է, որովհետեւ արյան ու դիակների տեսքը միայն չարացած մարդուն է ոգեւորում' արյուն թափելու եւ սպանելու:

Պետք է անկեղծ լինենք ու նկատենք, որ մեր երկրում հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները կան` չարացած մարդիկ կան, նրանք ամենեւին էլ միեւնույն գործունեության ոլորտի ներկայացուցիչներ չեն, հետեւաբար այս չարությունը նեղ մասնագիտական չէ: Իշխանությունների կողմից, ընդհանուր առմամբ, սեփական ժողովրդին լսելու ցանկությունն ու պատրաստակամությունը չկա, ինչը, տրամաբանորեն, ավելի է չարացնում մարդկանց, ծովը' որպես հոգեբանական եզրույթ, եթե կա էլ, ապա խիստ մշուշոտ է, կյանքը դարձել է անարժեք մի բան, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա, բայց միեւնույն ժամանակ շատերն են սկսել հասկանալ, որ կյանքը այն չէ, ինչը մեզ տրվել է, թեկուզ մեր ծնողներից, այլ այն է, ինչը մենք պետք է ստեղծենք` մեր իսկ համար: Սակայն Հայաստանի քաղաքացու մեջ այսօր կռիվ են տալիս դարերից եկած ազգային գենետիկ համբերատարությունն ու բոլորովին վերջերս ձեռք բերած' լավ ապրելու, լավ կյանք ստեղծելու քաղաքացիական պարտքն ու մղումը: Հետեւաբար Հայաստանի քաղաքացին այսօր ներքին հեղափոխական գործընթացների մեջ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի կայուն է, քան ՀՀ քաղաքացին, չնայած ՀՀ քաղաքացին հենց Հանրապետությունն է:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Ամենադիտված