«Ժողովուրդ». Մանրամասներ հայ գործարարի սպանության դեպքից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի խոսքերն այն մասին, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները խնդրել են հայ համայնքից նրան հուղարկավորելու համար գումար հատկացնել:
Հրապարակումից հետո երեկ Սիմֆերոպոլ քաղաքից «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց սպանված գործարարի մտերիմ ընկեր Արամը և հայտնեց, որ սպանվածը «ֆինանսական լուրջ խնդիրներ չի ունեցել, թշնամիներ չի ունեցել». «Գիտե՞ք, ինչ տուն, ինչ հյուրանոց ունի: Էդ սեփականատերը ինչ ֆինանսական խնդիրներ պիտի ունենար: Ողջ կյանքը մարդկանց հաց է տվել: Իսկ ով ասել է, թե նա դագաղի փող չունի, գլուխը քարով է տվել»: Արամը նաև որոշ մանրամասներ պատմեց գործարարի սպանության դեպքից:
Արամի կարծիքով՝ կատարվածը ո՜չ բիզնես գործունեության, և ո՜չ էլ անձնական վրեժխնդրության հետևանք է. «Կարող է մի ալկաշ ցանկացել է փող տանի ու սպանել է: Հիմա կասեք` ալկաշին որտեղի՞ց զենք, կասեմ, որ հիմա ալկաշն էլ զենք ունի»,–գրում է թերթը:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ