«Հրապարակ». Չոր խոսակցություն Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև
Հայկական Մամուլ
Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել՝ «եկել ես ըստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» ոգով, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների և դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով: Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից՝ ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից:
Կողմերը, ըստ մեր աղբյուրների, բաժանվել են խիստ լարված: Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ