«ՀԺ». Սամվել Ալեքսանյանը որոշել է «Փակ շուկայից» հանել միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվողներին
Հայկական Մամուլ
Մեր տեղեկություններով՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) մոտ ժամանակներում «Փակ շուկայից» հանելու է միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվողներին: Խոսքը նրանց մասին է, ում Ալեքսանյանը հանում էր փողոց՝ իրեն աջակցելու համար:
Առևտրականներին նոր տարածք տեղափոխվելու հարցում գործարարը կաջակցի, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ: Իսկ «Փակ շուկա» սուպերմարկետից նրանց հանելը կարող է պայմանավորված լինել այն խոսակցություններով, ըստ որոնց՝ Ալեքսանյանը ցանկանում է շուկան «մոլ» դարձնել: Մի քանի օր առաջ առևտրականները շուկայի աջ հատվածից, որտեղ մի քանի ամիս անվճար տեղ էին զբաղեցրել, տեղափոխվել են ձախ հատված: Իսկ աջ հատվածում վիտրաժներ են տեղադրվել, և ինչպես երևում է՝ այնտեղ կամ նոր բաժին է գործելու, կամ որևէ բրենդ իր վաճառասրահն է բացելու: Ամեն դեպքում, առևտրականներին վտարել-չվտարելու հարցը կարող է կոնկրետանալ մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ