«Հրապարակ». ԱԺ տեսախցիկները
Հայկական Մամուլ
«Ձեր էս խցիկները մի քիչ շատ չե՞ն»,- հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին ամեն քայլափոխի դրված տեսախցիկների առնչությամբ: «Բնականաբար, մասնագետներն են տեսել անհրաժեշտության չափը»: Այսքան չեն վտահում, էլի, ձեզ «մասնագետները»: «Ի՞նձ»: Չէ` ԱԺ-ին: «Չեմ կարծում»:
Գիտե՞ք, շատ են բողոքները, որ դրանք նաեւ «տուալետների» վրա են դրված. անհարմար են զգում պատգամավորները եւ աշխատակազմը ու մեզ են հարցնում. «Ասենք` ցիստիտ ենք, ի՞նչ անենք. անհարմար ենք զգում էդքան գնալ-գալ»: «Չափազանցեցնում են»:
Իսկ հնարավո՞ր է ենթագիտակցորեն վախենում եք, թե 27-ի նման «զենքերը» կարող է զուգարանում պահվեն, դրա համար է: «Աստված չանի, բայց դե, ամեն դեպքում անվտանգության եւ կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք խիստ անհրաժեշտ են»: Էսպես տեսախցիկացված կոմֆո՞րտ է: «Խնդիր չեմ տեսնում»:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ