«ՀԺ». Արդյունաբերական թափոնների գերեզմանոց` Հրազդանի կիրճում
Հայկական Մամուլ
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել: Այն նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս:
Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ գործարանը եւ ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում: Գործարանից 500 մետր հեռավորության վրա բնակելի գոտին է: Գերեզմանոցում առաջինից մինչեւ հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սեւ մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ եւ այլն: Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երեւանի ջուրը կարող է թունավորվել:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ