«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանի ցնցող հայտարարությունը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։
Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուր»–ից։
Այնինչ, 2008թ. մարտի 1–ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երևանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, և այդ նիստին մասնակցել է նաև Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին։ Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու Աժ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ