Մեր լեգիտիմ նախագահը Վիկտոր Յանուկովիչն է, և պատրաստ ենք ենթարկվել նրա հրամաններին. Ղրիմի վարչապետ
Աշխարհ
Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը, ում Ղրիմի Գերագույն խորհուրդը նշանակել է կառավարության ղեկավար, հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին համարում է երկրի օրինական նախագահ և ենթարկվում է նրան: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք կարծում ենք, որ մեր լեգիտիմ նախագահը Վիկտոր Յանուկովիչն է և պատրաստ ենք ենթարկվել նրա հրամաններին», - ասել է Աքսյոնովը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի համար այս ճգնաժամային իրադարձությունների ընթացքում Ռուսաստանը օգնության ձեռք կմեկնի և կնպաստի, որ Ղրիմն այսօր կարգավորի իր քաղաքական իրավիճակը:
«Մենք այսօր դիմում ենք մեր գործընկերներին և վստահ եմ, որ ձեր աջակցությամբ մենք կարող ենք անել դա: Իրավաբանորեն ընտրված նախագահը դեռևս Յանուկովիչն է, և շատ համաձայնագրեր են շրջանցել նրա պաշտոնական նախագահ լինելը»,-ասել է Աքսյոնովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ