Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հանձնարարել է շտապ մշակել լեզվի մասին նոր օրենք
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ լեզվի մասին նոր օրենք մշակելու նպատակով: Այդ մասին հաղորդել է նրա «Բատկիվշինա» կուսակցության մամուլի ծառայությունը:
Ռադայի նախագահի խոսքով՝ օրինագիծը պետք է պատրաստվի շտապ՝ «հաշվի առնելով այն շահարկումները, որոնք այսօր տեղի են ունենում այդ հարցի շուրջ»: Նա հանձնարարել է համապատասխան կոմիտեին օրենքի մշակման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ ներառելով լեզվաբանների, բանասերների և սոցիալական հարցերի մասնագետների: ««Լեզվի մասին» նոր օրենքը, որը պետք է մշակել շտապ, նախորդի համեմատ կլինի ամբողջությամբ հավասարակշռված»,-Տուրչինովի խոսքն է մեջբերել «Բատկիվշինայի» մամուլի ծառայությունը:
Փետրվարի 23-ին Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել «Լեզվի քաղաքականության մասին» 2012 թվականի օրենքը, համաձայն որի' ռուսերենն ստացել է տարածաշրջանայինի կարգավիճակ այն նահանգներում, որտեղ այդ լեզուն հարազատ է բնակչության նվազագույնը 10 տոկոսի համար, այսինքն' 27 մարզերից 13-ում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ