«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Իմ տունը Հայաստանում է. Ֆելիքս Ալիև

Գիտություն և Մշակույթ

Էջմիածնում Ֆելիքս Ալիևի մասին բոլորն են լսել: Ովքեր ճանաչում են' հավաստիացնում են' հրաշալի անձնավորություն է, մեծ սրտով, բարի հոգով և ուժեղ կամքով: Քաղաքում գրեթե բոլորը գիտեն նրա տան տեղը, շատերն էլ ճաշակել են նրա տիկնոջ պատրաստած համեղ գաթան:

Ֆելիքս Ալիևն ազգությամբ ադրբեջանցի է, ապրում է Էջմիածնում, աշխատում Գեղակերտ գյուղի մարզադպրոցում: Այսօր նրա սաների թիվն անցնում է քառասունից: Պատանիները խոստովանում են, որ մարզիչը դարձել է իրենց երկրորդ ծնողն ու նրանց դաստիարակում է մարզական և մարդկային գաղափարախոսությամբ' ձգտել լինել լավագույնը, սակայն երբեք չկորցնել մարդկային արժեքները: Ալիևի մարզչական կենսագրությունը հարուստ է և լի նվաճումներով:

Վաստակավոր մարզիչը պատրաստել է 33 սպորտի վարպետ. նրանցից երկուսը' միջազգային կարգի: Սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Սարգսյանը, որ 1982-1983թթ. դարձել է աշխարհի չեմպիոն ու սահմանել համաշխարհային ռեկորդ, նույնպես նրա սանն է: Ալիևը հավաստիացնում է' աշխարհին դեռ բազմաթիվ չեմպիոններ է տալու, քանի որ հոգով մարտիկ է ու սիրում է հաղթահարել խոչընդոտներ:

«Եթե իմ սաները երես թեքեին ինձանից, կհեռանայի: Բայց նրանք ինձ ամուր թիկունք կանգնեցին: Նրանց սերն ու հարգանքն ինձ ուժ տվեցին, օգնեցին, որ ապրեմ, ստեղծագործեմ: Իմ ազգանունն արդեն խոսում է իմ պատկանելության մասին, այո, ես դա չեմ թաքցնում, սակայն միաժամանակ, խոստովանում եմ, որ Հայաստանում է իմ տունը, իմ ընտանիքը, իմ կյանքի պատմությունը: Ես հավերժ կապված եմ այս երկրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է նա:

Ֆելիքս Ալիևի հայրը' Ասկար Ալիևը 1930-ականներին եկել է Հայաստան, հաստատվել Էջմիածնում, իսկ հետո ամուսնացել հայուհի Եպրաքսյա Դանիելյանի հետ: «Հայրս հրաշալի կլառնետ էր նվագում: Էջմիածնում բոլորն էին ճանաչում Ուստա Ալիևին. նա հայկական հարսանիքների ուրախությունն էր»,-պատմում է որդին:

Ֆելիքս Ալիևի կինը' տիկին Ջուլյան, նույնպես հայ է: Հիշում է, երբ Ֆելիքսն իրեն սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն արեց, վերջում հավելեց. «Բայց ես ադրբեջանցի եմ, Ջուլյա»: «Ես էլ ասացի՝ ազգությունն ի՞նչ կարևոր է, մարդս մարդ լինի»:

Տասնամյակների ընթացքում միմյանց հանդեպ սերն ու հոգատարությունը չեն պակասել: Տիկին Ջուլյան պատմում է, որ երբեք չեն վիճել, կռվել, ապրել են սիրով ու համերաշխ: «Հպարտացել եմ, որ ամուսինս հասել է բարձունքների»,- ասում է ու ցույց տալիս շքանշանները, մեդալները, պատվոգրերը, գրքերն ու ամսագրերը, որոնք Ֆելիքսի անցած ուղու լուռ վկաներն են:

Սումգայիթի ու Բաքվի դեպքերը ցնցեցին Ալիևների ընտանիքը: Տիկին Ջուլյան պատմում է, որ այդ ժամանակ ամուսինն ու սկեսրայրն ամաչում էին մարդկանց աչքերի մեջ նայել, կարծես իրենք մեղավոր լինեին իրենց հայրենակիցների դաժանության համար: «Ֆելիքսը բարձրաձայն լացում էր»,- ասում է տանտիկինն ու գլուխը կախում: Ազգամիջյան կռիվների ու կոտորածների մասին Ալիևը խոսել չի ցանկանում: «Մեծ քաղաքականության մեջ խառնվել չեմ ցանկանում: Ես փոքր մարդ եմ, ու իմ հավատամքը մարդկային արժեքներն են»,- ասում է նա ու հավելում, որ իրենց տան ոչ Ղուրան կա, ոչ էլ Ավետարան: Աստվածաշունչ նրա ընտանիքին հարկավոր չէ բարոյական արժեքները կարևորելու համար:

Ալիևը հիշում է, թե ինչպես 80-ականների վերջերին ու 90-ականների կեսերին նրա սաները մի քանի ժամ դրսում սպասում էին, մինչև պարապմունքները դպրոցում ավարտվում էին և օրվա վերջում նրան ուղեկցում էին տուն: «Այդ ժամանակ մեր երկրների միջև հարաբերությունները շատ վատն էին, մարդիկ էլ էին իրար ատում, բայց ինձ հայերը չատեցին. իհարկե, այլ հայացքով էին նայում, չէ՞ որ ես ադրբեջանցի էի, իսկ սահմանին պատերազմ էր, բայց միևնույն ժամանակ տեսնում էին, թե որքան հայ ընկերներ ունեմ, իմ սաներն ինձ որքան է նվիրված և այդ ատելությունը կարծես կոտրվում էր: Ինչ ձեռք չէին տ ալիս, պատերազմի տարիներին երբեմն թարս հայացքով էին նայում, սակայն ոչինչ չէին ասում: Պատճառն իմ սաների սերն էր»,- հիշում է Ալիևն ու շնորհակալություն հայտնում նվիրվածության համար:

Ալիևը Բաքվում բարեկամներ ունի, սակայն նրանց հետ շփումը պատերազմից հետո դադարեց: Բաքու գնալու մասին Ալիևը երբեք չի մտածել: Իր տունը, աշխատանքն ու ընտանիքը սահմանից այս կողմ են' աշխարհի ամենահին քրիստոնեական քաղաքում:

1990թ. Պոդոլսկում մրցումների ժամանակ վաստակավոր մարզիչը հանդիպել է ադրբեջանցի մարզիկների: «Նրանք չէին հավատում, որ առանց ազգանունս փոխելու ապրում եմ Հայաստանում: Երբ անձանգրում տեսան, որ նշված է Ալիև, ապշեցին»,- ծիծաղով հիշում է նա:

«Հավերժ թշնամիներ ու բարեկամներ չկան, հայն ու ադրբեջանցին էլ պետք է կարողանան խաղաղ ապրել: Նրանց բաժին է հասել մի ճակատագիր, երբ ստիպված ենք կողք-կողքի ապրել: Անհնար է փոխել պատմությունն ու հարևաններին: Էլ արյուն չպետք է թափվի, պետք է հասկանալ, որ պատերազմը ոչ մի լավ արդյունք չի տա»,- ասում է Ալիևը:

Խաղաղության հասնելու բանաձևը Ալիևը չգիտի: Սակայն վստահ է, որ գալու է մի օր, որպես հարևաններ դատապարտված ազգերը կմոռանան ատելությունն ու կապրեն խաղաղ:

Հասմիկ Հարությունյան

Լուսանկարը Մեդիալաբի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված