Ղրիմի օդանավակայաններն արգելափակել են ՌԴ-ի զինվորները. դա ռազմական ներխուժում է. Ավակով
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնում է, Ղրիմի օդանավակայանը ռուսական զինվորների կողմից արգելափակման մասին և այն գնահատում է` որպես «ռազմական ներխուժում և օկուպացիա»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Օդանավակայանում գտնվում են Ուկրաինայի զինվորականներն ու սահմանապահները: Զինվորները զինված են և չեն թաքցնում իրենց պատկանելությունը: Օդանավակայանը չի աշխատում: Զինված բախումներ դեռ չեն գրանցվել, սակայն իրավիճակը վտանգավոր է և շատ լարված»,-գրում է Ավակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ շուրջ 50 զինված և համազգեստով մարդիկ առանց համարանիշների 3 «Կամազ» մակնիշի բեռնատարներով ժամանել են Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայան: Իրադարձությունների մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ կամուֆլյաժով մարդիկ մոտ 150 էին, իսկ բեռնատարները' 4-ը: Բեռնատարներում զինամթերք է եղել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ