Պետդուման Ուկրաինային խորհուրդ է տվել հրաժարվել ունիտար պետական կառուցվածքից
Աշխարհ
Ռուսաստանի Պետդումայում Ուկրաինային խորհուրդ են տալիս մտածել ունիտարից դաշնային կամ համադաշնային պետական կառուցվածքի անցնելու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Կասկածելի է, որ ունիտար պետությունը կարողանա արտահայտել Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների շահերը: Ավելի շուտ, գուցե, այստեղ իմաստ ունենար մտածել ապագա Ուկրաինայի դաշնային, իսկ հնարավոր է, նաև համադաշնային կառուցվածքի մասին»,- փետրվարի 28-ին ելույթ ունենալով Պետդումայի նիսում՝ ասել է ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով՝ առավել մեծ է այն բանի հավանականությունը, որ հենց դաշնությունը կամ համադաշնությունը կկարողանան Ուկրաինայի ապագայի համար ապահովել բոլոր տարածաշրջանների, այդ թվում՝ արևելքի, հարավ-արևելքի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության շահերի իրականացումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ