ԱՄՆ-ում հանրության համար բացում են Բիլ Քլինթոնի ժամանակաշրջանի գաղտնի փաստաթղթերը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Լիթլ Ռոք քաղաքի Բիլ Քլինթոնի նախագահական գրադարանում հանրության համար բացում են գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը՝ 1993 թվականից մինչև 2001 թվականը: Այս մասին հայտնել են գրադարանի և ԱՄՆ-ի Ազգային արխիվի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ ծրագրվում է երկու շաբաթվա ընթացքում ցուցադրել 33 հազար էջ փաստաթուղթ, այդ թվում՝ Քլինթոնի և նրա խորհրդականների միջև կայացած գաղտնի զրույցների սղագրությունները: Առաջինը կդառնա 4-5 հազար էջից բաղկացած խմբաքանակը: Ժամանակի ընթացքում դրանց հնարավոր կլինի ծանոթանալ նաև համացանցում:
Բիլ Քլինթոնի գրադարանում և թանգարանում պահվում է ԱՄՆ-ի 42-րդ նախագահի լայնածավալ արխիվը: Այն, ըստ տարբեր գնահատումների՝ ներառում է 80 միլիոն էջ փաստաթուղթ, ավելի քան 20 միլիոն հաղորդագրություն՝ ստացված էլեկտրոնային փոստով, 2 միլիոն լուսանկար և մի քանի տասնյակ հազար նվեր, որոնք Քլինթոնն ստացել է նախագահի պաշտոնում ութ տարի գտնվելու ընթացքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)