Պոլիկլինիկական օղակում ներդրվող համավճարի կիրառումը հետաձգվել է մինչև հուլիս
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշել է ամբուլատոր պոլիկլինիկական օղակում ներդրվող համավճարի կիրառումը հետաձգել մինչև հուլիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը, նպատակը քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքների իրականացնում է, ինչպես նաև իրազեկության մակարդակի բարձրացումը ամբուլատոր պոլիկլինիկական օղակում, վստահության ամրապնդումը:
Առողջապահության նախարարութունը հայտարարել էր, որ մարտի մեկից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան: Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ: Համավճարը չի վերաբերի սոցիալապես անապահովներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ