Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունի՞ց են խոսում. Գալուստ Սահակյան
Քաղաքական
Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունի՞ց են խոսում: Այս մասին այսօր Ազգային ժողովում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինիս կարծիքով` Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ընդդիմության ելույթները տանում էին նրան, որ այն չկայանա:
«Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել և ոչ թե զրպարտել, զազրախոսությամբ զբաղվել: Իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»,-ասաց Սահակյանը:
Վերջինս նշեց նաև, որ հանձնաժողովի վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետն ինքը կներկայացնի քվեարկությունից առաջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ