Գագիկ Ջհանգիրյանը՝ Առաջին նախագահի՝ Մարտի մեկի հարցով հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին
Քաղաքական
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Մարտի մեկի հանձնաժողովի կողմից հրավերը և ներկայացել հարցաքննությանը: Այս մասին այսօր, Ազգային ժողովում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ինքը՝ Ջհանգիրյանը:
«Ինչքան հասկացա, ոչ թե հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերի մասին է, այլ ժամանակավոր հանձնաժողովի` Կոնգրես դաշինքից մասնակից ունենալու խնդիրն է վերաբերում։ Այն ժամանակ Կոնգրեսն, այո, չի ներկայացրել թեկնածու մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է հրաժարվել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Գուցե այդ պահը բաց եմ թողել, որովհետև այդ ժամանակ գտնվել եմ հայտնի վայրերում, ինձ թվում է` հարգելի պատճառներով, գոնե բացակայության ու տեղյակ չեմ, բայց տեղյակ էլ չեմ, որ գնացել են նաև մյուս նախագահները՝ երկրորդ, երրորդ։ Կարծում եմ այդ դեպքում հրավերը խիստ խտրական է, և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել չընդունելով այդ հրավերը»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ