Տուրչինովը Ղրիմում ստեղծված իրավիճակի համար կհրավիրվի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտնել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պետք է հրավիրվի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Ղրիմում տիրող լարված իրավիճակը, որի հիմքն, ըստ Ուկրաինայի նոր կառավարության, հանդիսանում է Կրեմլը՝ իր կոնկրետ և նպատակային ծրագրերով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Ղրիմում «Բելբեկ» և «Սիմֆերոպոլ» օդանավակայանները գրավել են ռուսական նավատորմի ստորաբաժանումները։ Սակայն, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հերքել է օդանավակայանների շրջափակման գործում ներգրավված լինելու լուրերը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ