Երևանում այս տարի կվերանորոգվի 23 մանկապարտեզ
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները: Աշխատանքների շրջանակում կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ