Յանուկովիչն այսօր կխոսի
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված ուկրաինացի քաղաքացիների զանգվածային սպանությունների կասկածանքով, մամուլի ասուլիս կտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 17.00-ին:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին Ռուսաստանի իշխանություններին ուղղված նրա խնդրանքը՝ ապահովել իր անձնական անվտանգությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն