Գյումրիում հարգեցին Սումգայիթի զոհերի հիշատակը
Հասարակություն
Գյումրիում հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները' փոխքաղաքապետ Գագիկ Մալխասյանի գլխավորությամբ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառումն անցկացվեց հիշատակի խաչքարի մոտ, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն է: Ի դեպ, խաչքարը մասամբ վնասվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, և 1990 թվականին քանադակագործն այն վերանորոգել և կրկին տեղադրել է: Բոլոր մասնակիցները ծաղիկներ դրեցին Սումգայիթի զոհերի խաչքարին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական իշխանությունների ապօրինի գործրղություններին զոհ գնացած խաղաղ հայ բնակչության հիշատակը:
Եղեռնագործությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից շատերը 1988 թվականին պատսպարվեցին Գյումրիում, իսկ ամիսներ անց՝ դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկրաշարժը, և նրանք կիսեցին գյումրեցիների ճակատագիրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ