Յանուկովիչի ելույթի համար Ռուսաստանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները (լուսանկարներ)
Աշխարհ
Դոնի Ռոստովում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսի անցկացման վայրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնում է Украинкая правда-ն:
Լրագրողներին թույլ են տալիս անցնել միայն լրագրողական վկայականներ ցույց տալու դեպքում և անձնական իրերի մանրամասն զննությունից հետո:
Իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրում են լրագրողներին դեն նետել բոլոր ավելորդ իրերը, իսկ լրագրողներից մեկին խնդրել են նետել խնձորը՝ պատճառաբանելով, որ այն հանկարծ չնետեն Յանուկովիչի վրա:




















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ