ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկայացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշեց, որ չափազանց կարևորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը:
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցումային շրջանն արդեն անցյալ է, և, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է:
Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
























































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)