Ֆրանսիան անհանգստություն է հայտնել Ղրիմում իրադրության սրվելու կապակցությամբ
Աշխարհ
Ֆրանսիան անհանգստություն է հայտնել Ղրիմում իրադրության զարգացման կապակցությամբ և լարվածությունը թուլացնելու կոչ է արել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: Այս մասին տեղեկացնում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:
«Ղրիմում իրադրության զարգացումն անհանգստության առարկա է, մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը»,-նշել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունը հետեւում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների և Եվրոպական Միության իր գործընկերների հետ:
Նադալը հիշեցրել է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը բազմիցս կոչ է արել պահպանել Ուկրաինայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ձեռնպահ մնալ բռնություններից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ