«Ուկրաինան պետք է մնա մեկ միասնական պետություն». Վիկտոր Յանուկովիչ
Աշխարհ
Այսօր Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասաց, որ ինքը գործող նախագահ է: Հիմնվելով Յանուկովիչի այս խոսքի վրա՝ «Ռոյթերս» գործակալության թղթակիցն ասաց, թե Յանուկովիչն ինչ է սպասում Ռուսաստանից՝ նկատի ունենալով այն, որ հենց ռուսական կողմն է նրան համարում գործող նախագահ:
Ի պատասխան՝ Վիկտոր Յանուկովիչն ասաց, որ ինքն ընտրվել է լեգիտիմ ընտրությունների՝ ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում: Յանուկովիչը կրկնեց, որր ինքը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. երբ հանդիպեն, անպայման կքննարկեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է այս պահին ակնկալում Ռուսատանից, Յանուկովիչը նշեց, որ իր կողմից կոռեկտ չի լինի պատասխանել Ռուսաստանի փոխարեն: Յանուկովիչի համոզմամբ՝ Պուտինը կօժանդակի խնդիրը լուծելուն:
Խոսելով Ուկրաինան մասնատելու մասին, Յանուկովիչն ասաց, որ ինքը դեմ է ամբողջականության խաթարմանը. Ուկրաինան պետք է մնա մեկ միասնական պետություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ