Բողոքի ակցիա ՀՀԿ-ի գրասենյակի մոտ. քաղաքացիներից մեկը փորձեց ինքնավնասվել
Հասարակություն
Այսօր` փետրվարի 28-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել Հանրապետության 33 շենքի բնակիչները: Նրանք բողոքում էին «Գլենդել Հիլզի» վարած քաղաքականությունից և պահանջում էին կացարանով ապահովել իրենց:
Դեռևս 7 տարի առաջ քանդել են բնակիչների տները` խոստանալով նույն վայրում բնակարաններ տրամադրել, սակայն ընկերությունը խոստումը չի կատարում, իսկ բնակարանատերերը մնացել են անելանելի վիճակում:
Հավաքված կանայք, տեսնելով ՀՀԿ-ականների ավտոշարասյունը, սկսեցին վազել դեպի մեքենաները: Նրանցից մեկն անգամ փորձեց ինքնավնասվել, սակայն ոստիկանները կանխեցին այն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն