Ով կվարի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը հայ հեռուստադիտողների համար
Գիտություն և Մշակույթ
Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին, Երևանի ժամանակով ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից' այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը:
Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է եւ իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ «կարմիր գորգի» արարողությունը:
«Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։
Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)