«Ժողովուրդ». Տնտեսվարողները զայրացած են
Հայկական Մամուլ
ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները զայրացած են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատելաոճից: Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչների մեծ մասը դադարեցրել է ջերմատների շահագործումը: Իսկ մյուս մասը՝ կրկին անգամ բանկերից վարկ է վերցրել, որպեսզի մարի դեկտեմբեր, հունվար ամիսների սպառած գազի վարձը:
«Բացի այդ, ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը դիտմամբ ուշ է ուղարկում: 15 օր անց են ներկայացնում քաղաքացուն, ու նկատում ենք, որ բացի սպառած գազի վարձի չափից պետք է վճարենք նաեւ գազի վարձը չվճարելու տույժը»,- զայրացած ներկայացրեց համայնքապետը: Նրա խոսքով՝ մեկ օր ուշացնելու դեպքում տույժի չափը կազմում է 0.1 տոկոս. «Օրինակ՝ սպառած 10 հազար խորանարդի դիմաց եթե 1 մլն 200 հազար դրամը ժամանակին չես վճարել, ապա 15 օր անց ոչ թե այդքան ես վճարելու, այլ 120 հազար դրամ ավելի»: Արդյունքում՝ մարդիկ ստիպված բանկերից վարկեր են վերցնում, մեծ պարտքեր կուտակում եւ շարունակում վնասով աշխատել:
Շարունակությունը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ