«Հրապարակ». Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Աուդիոբուք» կայքի բացումը
Հայկական Մամուլ
Մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Աուդիոբուք» կայքի բացումը, որն աշխարհում ամենամեծ աուդիոդարանն է լինելու` աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաեւ արտասահմանյան աշխարհահռչակ հեղինակների ամբողջական «ներգրավմամբ»: «Ամբողջական» է լինելու նաեւ կայքի բացմանը մասնակցող հյուրերի ներկայությունը:
Ու եթե Գագիկ Ծառուկյանը հարկ համարի իր այլընտրանքային ներկայությամբ «պատվել» այդ ինտելեկտուալ միջոցառումը, ապա նույն հարկի տակ կողք կողքի կանգնած կլինի «օֆշորի»` Նավասարդ Կճոյանի, Տիգրան Սարգսյանի կողքին, որն էլ փակել է նրա «ջուրը»` բնապահպանության նախարարության «տեսքով»: Ի դեպ, հրավիրված է նաեւ Հովիկ Աբրահամյանը, իսկ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել, որովհետեւ մտածել են` դժվար թե գա:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ