«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Լյուքս Ստեփանյանի գործով դատական առաջիկա նիստերն անցկացվեն դռնփակ ռեժիմով
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զանգահարել է 2013թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հորը` Աշխարհիկ Ստեփանյանին՝ խնդրելով չմիջամտել դատավարության ընթացքին եւ թույլ տալ, որ այն խաղաղ անցնի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սպանվածի հայրը՝ հավելելով, թե իրենք եւս չեն ցանկանում իրավիճակը սրել, պարզապես դատարանում շատ են իրենց բարկացնում:
Նկատենք, որ այս լարված դատական նիստերին միայն տուժածներն են մասնակցում: Ամբաստանյալ Դավիթի հարազատ եղբայր Վարդան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե «եթե մենք գնանք, կդառնա մի մեծ պատմություն, մարդ չկա` նստենք, հետը նորմալ խոսենք»: Դավիթի կարծիքով՝ Լյուքս Ստեփանյանի ծնողներին ուղղորդում են. «Իրենց օգուտը ո՞րն է, որ աղմուկ են բարձրացնում: Չե՞ն ուզում իմանալ, թե ինչ է եղել»: Սակայն սպանվածի հայրն ասաց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում: Հավելենք, որ չի բացառվում` այս գործով դատական առաջիկա նիստերն անցկացվեն դռնփակ ռեժիմով:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ