«ՀԺ». «6 տարի առաջ որոշվեց գնդակահարել ընդվզած ժողովրդին»
Հայկական Մամուլ
Այսօր Մարտի մեկն է` գարնան առաջին օրը, որը սակայն, Հայաստանում բոլորովին այլ իմաստ եւ բովանդակություն է ձեռք բերել: 6 տարի առաջ` 2008 թվականի Մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց մերձավոր թիմը որոշեցին, որ ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում պետք է գնդակահարեն ընդվզած ժողովրդին: Այս որոշումը պայմանավորված էր իշխանությունը եւ դրա շնորհիվ կուտակած ահռելի հարստությունը կորցնելու իրական վտանգով, որը զգաց այդ թիմը:
Սպանվեց առնվազն 10 քաղաքացի, եղան բազմաթիվ վիրավորներ, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին բանտերում: Նրանք կարողացան պահել իշխանությունը, բայց դրանից հետո եղավ այն, ինչ պետք է լիներ' արտագաղթը ստացավ սահմռկեցուցիչ մասշտաբներ, տնտեսությունն արագ տեմպերով քայքայվում է, մարդիկ աղքատանում են, բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում օր օրի դառնում է ավելի «գաղջ» …:
Հաջորդ քայլով Հայաստանը պաշտոնապես կորցնելու է իր ինքնիշխանությունը: Իրավիճակը նման է անընդհատ սեղմվող զսպանակի, որը օրերից մի օր բացվելու է: Մի օր: Իսկ այսօր 2008 թվականի Մարտի մեկին Երեւանում զոհված 10 քաղաքացիների հիշատակի առաջ այդ օրը մոտեցնելու ինքնախոստում տալու օրն է: Այլապես Հայաստանը չունի ապագա: Հիշենք նրանց անուն առ անուն:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ