«Ժողովուրդ». Հերթական անգամ մենք ազգովի սգալու ենք տասը զոհերի հիշատակը
Հայկական Մամուլ
Այսօր լրանում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի վեցերորդ տարելիցը: Հերթական անգամ մենք ազգովի սգալու ենք տասը զոհերի հիշատակը եւ հերթական անգամ արձանագրելու ենք մեր դառը հուսախաբությունը` ինչպես կատարվածի բացահայտման համար պատասխանատվությունը կրող իշխանություններից, այնպես էլ իրեն մարտի 1-ի պահանջատեր հայտարարած միասնական ընդդիմությունից, որն իբրեւ այդպիսին դադարել է գոյություն ունենալ:
Վեց տարի առաջ միասնաբար իշխանության դեմ պայքարող ուժերն այսօր առանձին-առանձին են հարգելու զոհերի հիշատակը: Ժամը 13:00-ին Սարյանի արձանի մոտ են հավաքվելու ազատամարտիկները, ապա ժամը 15:00-ին այնտեղ կլինեն ՀԱԿ-ից հեռացած Սոս Գիմիշյանը եւ Գառնիկ Մարգարյանը: ՀԱԿ-ն իր նոր քաղաքական «պարտնյորների» մասնակցությամբ հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, իսկ Սասուն Միքայելյանն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդու հետ (Փաշինյանը վիրահատվել է) երեկոյան 21:00-ին կլինի Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ