Ռուսաստանի դեմ պետք է լավ խաղալ. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կայանալիք ընկերական հանդիպմանը և նշել.
«Պատրաստ եմ խաղալ, բոլոր հավաքներն անցկացրել եմ անհրաժեշտ ծանրաբեռնվածությամբ: Սա յուրահատուկ խաղ է լինելու: Ռուսաստանի դեմ պետք է լավ խաղալ: Կրասնոդարում ապրում են շատ հայեր: Հաճելի կլինի, եթե նրանք գան մարզադաշտ և աջակցեն մեզ», Բերեզովսկու խոսքը մեջբերում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ հավաքականնների միջև հանդիպումը տեղի է ունենալու մարտի 5-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ