Ղրիմում զինված անկարգություններ են սկսվել. Ղրիմի վարչապետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսենովը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է, որ Ղրիմում զինված անկարգություններ են սկսվել: Այս մասին հայտնում է Ղրիմի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը:
«Դրությունն աստիճանաբար ավելի վտանգավոր տեսք է ընդունում: Ղրիմում զինված անկարգություններ են սկսվել: Արյունահեղություններից խուսափելու համար համակարգված և խիստ մոտեցում է պետք»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սիմֆերոպոլի օդանավակայանի շենքն իրենց վերահսկողության տակ են վերցրել 119 զինվորական՝ առանց տարբերանշանի ռազմական համազգեստով, ովքեր չեն թաքցրել իրենց պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին:
Սակայն, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ռուսական զորքերը կապ չունեն օդանավակայանների գրավման հետ, այլ դրանք գտնվում են Ղրիմի զորքերի ենթակայության ներքո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ