Հայաստանի որոշ բնակավայրերում ձյուն է տեղացել
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին' ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում' Հրազդանում, Սևանում, Եղեգնաձրում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մառախուղի պատճառով դժվարանցանելի է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից