«Շալկեի» դեմ խաղում «Ռեալն» ինձ չտպավորեց. Ֆաբրեգաս
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեի» նկատմամբ «Ռեալի» 6:1 հաշվով հաղթանակի վերաբերյալ:
«Չեմպիոնների լիգայում հաճախ չես տեսնի նման արդյունք, սակայն «Ռեալն» ինձ չտպավորեց: Թիմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ և 2:0 հաշվից հետո նրանք վստահ էին իրենց ուժերին: Մենք նույնպես «Բայերին» 7:1 հաշվով հաղթեցինք 2011/12 մրցաշրջանում, սակայն դա ոչինչ չի նշանակում: Սա Չեմպիոնների լիգայի սովորական խաղ է, որից հետո պետք է մտածել մյուս հանդիպումների մասին»,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ