Յացենյուկը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Ղրիմից
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր դիմել է Ռուսաստանին` Ղրիմից զորքերը դուրս բերելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը, խրախուսում ենք խաղաղ բանակցային գործընթացը` Ղրիմում ճգնաժամը լուծելու համար»,-ասել է Յացենյուկը:
Նշենք, որ Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցները, որոնք հարակից են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքին, փակ են: Միայն բաց է Կարլ Մարքսի փողոցը՝ լրագրողների համար:
Չնայած տեղի ունենցող իրադարձություններին` Սիմֆերոպոլը փորձում է շարունակել կյանքի բնականոն ընթացքը: Գործում են երկաթուղիներն ու ավտոկայանները: Սիմֆերոպոլի օդանավակայանը փակ է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն