Ղրիմում գրավել են Կիրովի ռազմական օդանավակայանը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, զինվորականները գրավել են Ղրիմում Կիրովի ռազմական օդանավակայանը, որտեղ նրանք մտել են 16 բեռնատարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղրիմի թաթարների մեջլիսի խոսնակը:
«Կիրովի ռազմական օդանավակայանը գրավվել է զինվորականների կողմից. տեղի ունեցած միջադեպի մասին այլ տեղեկություններ դեռ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԻսկՌուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մարտի մեկի գիշերն անհայտ զինված անձինք, որոնց ուղարկել են Կիևից, փորձել են գրավել Ղրիմի Ներքին գործերի նախարարության շենքը:
Հիշեցնենք` Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Սևաստոպոլի օդանավակայանը դրսից շրջափակել են ՌԴ սևծովյան նավատորմի միավորումները, իսկ օդանավակայանի ներսում են Ուկրաինայի զինվորականները և սահմանապահները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ