«Բանանցը» միանգամից երկու ձեռքբերում ունեցավ
Սպորտ
Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Բանանցը» համալրեց իր կազմը երկու ֆուտբոլիստով: Մինչև մրցաշրջանի ավարտը թիմի կազմում հանդես են գալու սլովակ կիսապաշտպան Պետեր Շտեպանովսկին և հարձակվող Կիրան Նվաբուեզեն` ԱՄՆ-ից: Վերջինս «Բանանցի» կազմում մասնակցել է Անթալիայում անցկացված ուսումնամարզական հավաքի վերջին մասին, իսկ Շտեպանովսկին փետրվարի 28-ին է ժամանել Հայաստան:
Ինչպես տեղեկացրին «Բանանցի» մամուլի ծառայությունից, Կիրան Նվաբուեզեն ծագումով Նիգերիայից է, բայց ԱՄՆ քաղաքացի: Չնայած նրան, որ 21 տարեկան է, բավականին ագրեսիվ ֆուտբոլիստ է ու պայքարելու մեծ ցանկություն ունի խաղի ընթացքում: «Բանանցի» կազմում չինական «Հանչժոուի» հետ խաղում Նվաբուեզեն դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Պետեր Շտեպանովսկին 26 տարեկան է և հանդես է եկել նախ Բրատիսլավայի «Սլովանում», ապա «Սենիցաում»: Բացի դրանից` ֆուտբոլիստը ելույթ է ունեցել նաև Տռնավայի «Սպարտակի» կազմում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ