Բերում են սանիկներին, երեխեքին պաշտոններ են տալիս. Հրանտ Բագրատյան
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն իր ելույթը կառուցեց տնտեսագիտական հաշվարկների հիման վրա:
«Ձեռքիս վեց տարի առաջվա` Սերժ Սարգսյանի խոստումներն են: Նա խոսք էր տվել համախառն ներքին արդյունքը կրկնապատկել, բայց կրկնապատկելու փոխարեն ՀՆԱ-ն առաջին ժամկետում ավելացել է միայն հինգ տոկոսով: Ս. Սարգսյանը խոսք էր տվել, որ տարեկան ներդրումների ծավալը կհասցնի 4 մլրդ դոլարի, բայց տասն անգամ պակաս է: Խոսք էր տվել, որ աշխատավարձը կրկնապատկի, բայց չարեց: Ու ասում էր՝ «Առաջ, Հայաստան», ասում էր՝ չե՞ք ուզում՝ փոխվի…»:
Հրանտ Բագրատյանը Հայաստանի տնտեսությունը համեմատեց «ծակ կամ դանայան տակառի հետ»:
Վերջինիս խոսքով` որևէ թշնամի ժողովրդի նկատմամբ չէր կարող վարվել այնպես, ինչպես մեր իշխանությունները. «Բերում են սանիկներին, երեխեքին պաշտոններ են տալիս, դրանց կանանց դնում են գործի. որևէ ձևով որևէ բան փոխել անհնարին է այս վիճակում: Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, (այստեղ Ռուսաստանի գործոն չկա ու սա միակ դեպքն է, որ ՌԴ-ն կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք) կամ՝ մնում է նույնը», ասաց Բագրատյանը և հավելեց.
«Ձեր տված բարեկեցիկ կյանքը ձեզ մնա, ասում ենք, մի′ արեք տենց բան, ասում են՝ չէ, բա դուք պետք է բարեկեցիկ լինեք: Մեզնից վերցնում են, տանում են քառասունհինգ տարով տալիս են արտասահմանցիներին, բա չասե՞նք՝ ա′յ արտասահմանցի, վերցնում ես՝ ի՞նչ ես անելու: Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ՝ Հեֆերնին, թող կպնի ձեր լավագույնը ձեզ, կգանք ձեզ դասախոսություններ կկարդանք»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ