Արթուր Աբրահամը՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն
Սպորտ
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում ավարտվեց Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև չեմպիոնական մենամարտը:
Բռնցքամարտիկների միջև երրորդ հանդիպումն ավարտվեց հայազգի բռնցքամարտիկի հաղթանակով: 12 ռաունդ տևած պայքարում Աբրահամը հաղթեց միավորներով և վերադարձրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ.-ին: Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ, միավորների առավելությամբ հաղթել է՝ նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բռնցքամարտիկների միջև երկրորդ հանդիպումը կայացել է 2013թ-ին: Այդ մենամարտում Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթել էր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ