Համահայկական առաջին ձմեռային խաղերն ավարտվեցին
Սպորտ
Կանանց և տղամարդկանց դահուկային մրցումներով Ծաղկաձորում մարտի 2-ին պաշտոնապես ավարտվեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը: Տղամարդկանց' 5 կմ դասական ոճի մրցաշարում հաղթանակ տոնեց Սոչիի օլիմպիադայի մասնակից, երևանցի Սերգեյ Միքայելյանը' 12 րոպե 48 և 8 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիադայի մեր մյուս մասնակիցը' երևանցի Արթուր Եղոյանը' 12 րոպե 58 և 7 վայրկյան արդյունքով: Երրորդ տեղում է գյումրեցի Գորիկ Գևորգյանը' 14 րոպե 35 և 2 արդյունքով:
Կանայք մրցում էին 3 կմ 750 մ մրցատարածքում: Այս խմբի մրցաշարում լավագույնն էր գյումրեցի Աննա Մխիթարյանը' 12 րոպե 26 և 7 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղում է Հրազդանը ներկայացնող Սյուզաննա Վարոսյանը 12 րոպե 37, 5 արդյունքով, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Սոչչի օլիմպիական խաղերի մասնակից, գյումրեցի Կատյա Գալստյանը' 12 րոպե 48 և 5 վայրկյան արդյունքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ