Ծաղկաձորում կայացավ Համահայկական առաջին ձմեռային խաղերի փակման արարողությունը
Սպորտ
Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում մարտի երկուսին տեղի ունեցավ Համահայկական առաջին ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Արարաղությունն օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Քարամյանը: Մրցաշարի մասնակիցներին մեդալներով պարգևատրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ այս միջոցառումը միավորում է ամբողջ աշխարհի հայերին, ամրապնդում կապերը Հայաստանի, Սփյուռքի և Արցախի միջև: Նշելով, որ Հայաստանը Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին սպասում է նաև հաջորդ մրցաշրջանում' ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մարզիկներին ու խաղերի կազմակերպիչներին:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում նշեց, որ միջոցառման հեղինակությունը տարեցտարի աճում է, և մեծ ցանկություն կա, որպեսզի Համահայկական ձմեռային խաղերն իրենց մշտական տեղը զբաղեցնեն մարզական օրացույցում: Իշխան Զաքարյանը նույնպես կարևորեց խաղերի դերը' որպես միացնող օղակ Հայաստանի և Սփյուռքի և Արցախի միջև: Շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին' Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ եթե խաղերի ընթացքը զարգանա ներկայիս տեմպերով, ապա հաջորդ Համահայկական ձմեռային խաղերի ն ակնկալվում է ոչ թե 22 քաղաքների 22 մարզիկների, այլ շատ ավելի մեծ թվով մարզիկների մասնակցություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ