Ավտովթար Դավթաշեն գյուղի մոտակայքում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Մարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին' Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 պետհամարանիշի (վարորդ' Վ.Մ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 24 MR 064 պետհամարանիշի (վարորդ' Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը' Ա.Ս.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ