Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Ռինատ Ահմետով
Աշխարհ
Ուկրաինացի օլիգարխ Ռինատ Ահմետովը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր երկրի ամբողջականությունը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Դոնեցկի միլիարդատերը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ հանուն միասնական և անկախ Ուկրաինայի: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան վտանգի տակ է:
«Ներքին քաղաքական լարվածությունը կարող է աճել և հիմք դառնալ երկարատև հակամարտությունների, որը կմասնատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ուժի կիրառումն և անօրինական գործողություններն անընդունելի են»,- ասել է նա:
Ահմետովը համոզված է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամի լուծմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով:
«Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միավորվել հանուն ամբողջական և անբաժանելի Ուկրաինայի: Այսօր դա ամենակարևորն է: Կարևոր է նաև դատել սառը գլխով, դիմադրել սադրանքներին և ընդունել մտածված և ճիշտ որոշումներ»,- նշել է նա հայտարարության մեջ:
«Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին և ուկրաինական իշխանություններին՝ ամեն ինչ անել, երկրում ժողովրդավարություն հաստատելու և ուկրաինացիների արդար պահանջների և կարծիքի վրա չբռնանալու համար»,- ընդգծել է նա:
Նա նաև դիմել է Ուկրաինայի ձեռնարկատերերին և գործարարներին ջանքեր գործադրել և նպաստել երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ չխնայելով նյութական ռեսուրսները:
«Ես վստահ եմ, որ մենք միասնական ուժերով կպաշտպանենք մեր ապագան՝ ուժեղ, միասնական և անկախ Ուկրաինան»,- ասել է գործարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ