Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին
ԱՐԽԻՎ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին ներկա է գտնվել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո» մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)