Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Յանուկովիչի նկատմամբ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է սկսել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Օլեգ Մախնիցկին Ուկրաինային առաջին ալիքի եթերում:
Քրեական գործի համար առիթ է հանդիսացել Յանուկովիչի` Դոնի Ռոստովում փետրվարի 28-ին ունեցած մամուլի ասուլիսի ելույթը, որտեղ նա հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումները և իրեն համարում է պետության օրինական նախագահ:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը Յանուկովիչի դեմ գործ Է հարուցել Կիևի Անկախության հրապարակում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ դիտավորյալ սպանությունների կազմակերպման մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ