Արմեն Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Արցախ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, Արցախում նախարարը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան