Ղրիմի ուժային կառույցների ղեկավարները հավատարմության երդում են տվել ինքնավար հանրապետության ժողովրդին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի Ինքավար Հանրապետության հանգուցային ուժային կառույցների ղեկավարները Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում են տվել: Այս մասին տեղեկացնում են «Ռուսական միասնություն» քաղաքական կուսակցության մամուլի ծառայությունում, կուսակցություն, որը գլխավորում է ՂԻՀ-ի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը:
Արարողությունը, որը տեղի է ունեցել Ղրիմի նախարարների խորհրդի նիստերի դահլիճում, ներկա են եղել կառավարության և խորհրդարանի ղեկավարները, ինչպես նաև ՂԻՀ-ի քաղաքների և շրջանների ղեկավարներ:
Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում են տվել Անվտանգության ծառայության պետ Պյոտր Զիման, Ներքին գործերի գլխավոր վարչության պետ Սերգեյ Աբիսովը, Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչության պետ Սերգեյ Շախովը և սահմանապահ ծառայության պետի պաշտոնակատար Վիկտոր Մելնիչենկոն: Երդում է տվել նաև ավելի վաղ ՂԻՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատար նշանակված դերծովակալ Դենիս Բերեզովսկին:
Ակսյոնովի խոսքով՝ այս օրը «կմտնի ինքավարության պատմության մեջ՝ որպես նրա բոլոր ուժային կառույցների կազմավորման օր»: «Այսօրվա դրությամբ` բոլոր ուժային կառույցների 90 տոկոսը ենթարկվում է Ղրիմի Գերագույն խորհրդին»,-ասել է ՂԻՀ-ի Նախարարների խորհրդի նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ