ԱՄՆ-ի պետքարտուղարը Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի անցումային կառավարության հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 4-ին կայցելի Կիև: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Քերին «կոնսուլտացիաներ կանցկացնի Ուկրաինայի անցումային կառավարության հետ»: «Մենք սպասում ենք, որ նա հանդիպում կունենա նաև Գերագույն ռադայի պատգամավորների հետ»,-հավելել է նա:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը տարածել է գրավոր հայտարարություն, որում ասված է, թե Կիևում պլանավորված են Քերիի հանդիպումները «Ուկրաինայի նոր կառավարության ներկայացուցիչների, Ռադայի ղեկավարների և քաղաքացիական հասարակության մասնակիցների հետ»:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտոր Նուլանդը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում կայանալիք հանդիպումներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ