Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում բուք է
Հայաստան
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան-Մեղրի ավտոճանապարհին' Մեղրիի լեռնանցքում մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բուք է: Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է